Tert.am-ը գրում է.

Իրավիճակը Սիրիայում չի վերածվի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև լայնածավալ հակամարտության: РИА Новости-ի փոխանցմամբ` նման տեսակետ է հայտնել Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:

«ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման հասկացրել է, որ իրավիճակը Սիրիայում չի վերածվի այսպես կոչված` «անուղղակի պատերազմի» ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև», - ասել  է Էռնեստը:

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով` «Ռուսաստանի համար առավել մեծ վտանգ կա` պայմանավորված սիրիական հակամարտության մեջ առավել խորը ներգրավվածությամբ»: Ինչպես նշել է Էռնեստը` Ռուսաստանը կարող է բախվել «միջազգային հանրության դիվանագիտական դեմարշին»:

Նա ընդգծել է այն տեսակետը, որ Ռուսաստանում «բավականին մեծ մուսուլմանական համայնք կա, որը կարող է դժգոհություն հայտնել առ այն, որ Մոսկվան ռմբակոծում է մուսուլմաններին Սիրիայում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել