Tert.am-ը գրում է.

ԱՄՆ ռազմածովային ուժերի Porter  հրթիռակիր նավը` հագեցած «Իջիս» հակահրթիռային պաշտպանության համակարգով և «Տամահավկ» հրթիռներով, երեքշաբթի մուտք է գործել Սև ծով։

INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել են ռուսական պորտալները` հրապարակելով հրթիռակրի լուսանկարը` Բոսֆորով անցնելիս:

ԱՄՆ ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի հրամանատարությունը նախօրեին տեղեկացրել էր, որ հրթիռակիրն ուղարկվում է Սև ծով` «տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար»:

Այս քայլ իրականացվում է «Ատլանտյան  վճռականություն» միջոցառման շրջանակներում, որը կոչված է աջակցելու ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Բալթիկայում և Սև ծովում` ուկրաինական ճգնաժամի ֆոնին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել