Tert.am-ը գրում է.

Ո՛չ գործող Սահմանադրությունը, ո՛չ էլ երկրի կառավարման կիսանախագահական համակարգն է պատճառը, որ երկրում մեծանում է աղքատությունը, գործազրկությունը, արտագաղթը: ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը:

«Փակվում են խանութներ, անհավասար մրցակցության զոհն են դառնում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները: Ի՞նչ է, Սահմանադրությունն է սրա մեղավորը: Ծայրաստիճան վտանգավոր է դառնում քրեածին իրավիճակը: Իր գագաթնակետին է հասել ամենաթողությունը, օրը ցերեկով մարդիկ իրար են գնդակահարում, լքում երկիրը, մարդիկ սոված են քնում, պետական պարտքը հատել է  5 միլիարդի սահմանը: Ի՞նչ է, Սահմանադրությունն է մեղավոր, որ գյուղացին կրակն է ընկել իր բերք ու բարիքի ձեռքը: Զավեշտալի է, բայց մեկ լիտր սեղանի ջուրն ավելի թանկ է, քան մեկ լիտր կաթը»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:

ՕԵԿ պատգամավորն ասաց, թե այս փոփոխությունների լավագույն տարբերակը Սահմանադրությունը փոխելը չէր, բայց «ինչ արած՝ գնացքը գնացել է»:

Ամեն դեպքում ՕԵԿ-ական պատգամավորը շեշտեց, իրենց կողմից ընդունված առաջարկների մեծ մասը փոխվել են: Մասնավորապես, արդյունքում մասնավոր, պետական, համայնքային պետականությունը, ջրային ռեսուրսները համարվում են պետական սեփականություն, որ պետությունն ապահովում է ԶԼՄ գործունեությունը, հասել են նրան, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու ընտրելու և ընտրվելու իրավունք է տրվում բացառապես ՀՀ քաղաքացիներին, ընտրիչների ինստիտուտը հանվել է, նախագահը չի ընտրվելու մեկ քաղաքական ուժի կողմից, ամրագրվել է 100 տոկոս համամասնական ընտրակարգ, ինչը կապահովի արդար մրցակցություն, խորհրդարան չեն մտնի թաղայիններ, կբարձրացվեն ԱԺ խմբակցությունների լիազորությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել