Հոկտեմբերի 5-ին խորհրդարանում տեղի ունեցավ Սահմանադրական փոփոխությունների փաթեթի քվեարկությունը: Հետաքրքրական է, որ քվեարկությանը չմասնակցեցին մի քանի ԲՀԿ խմբակցության պատգամավորներ, ովքեր պատեհ-անպատեհ նշում էին, թե «դեմ» են քվեարկելու սահմանադրության փոփոխված նախագծին:

Այդ պատգամաավորների թվում էր նաև Ստեփան Մարգարյանը: Վերջինս, պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին, թե խմբակցությունում առկա տարաձայնություննե՞րն էին պատճառը, որ նա չի մասնակցել սահմանադրության նախագծի քվեարկությանը, պատասխանել է, թե սահմանադրության նախագծի շուրջ ԲՀԿ խմբակցությունում տարաձայնություններ կան, ապա հավելել, որ իր համար կարևորը ոչ թե խմբակցության, այլ ժողովրդի կարծիքն է:

Ս. Մարգարյանի խոսքից պարզ է դառնում, որ նա այլևս տեղ չունի ԲՀԿ խմբակցությունում, քանի որ եթե, ինչպես ինքն է նշում, գտնվում է մի խմբակցությունում, որը չի արտահայտում ժողովրդի կարծիքը: Այսպիսի պայմաներում ԲՀԿ խմբակցությունը զավեշտ է հիշեցնում, նրա ներսում կան պատգամավորներ, ովքեր ներսում դիմադրում են խմբակցության վարած քաղաքական գծին, բայց շարունակում են մնալ խմբակցության անդամ:

Կարելի է կարծել, որ խմբակցության ներսում ներքին դիմադրությունը երկար տևել չի կարող կամ դիմադրողները դուրս կգան խմբակցությունից, կամ կհետևեն խմբակցության քաղաքական կուրսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել