Ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից՝ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման ռուսական ագրեսիայի մասին խոսելիս չի հիշատակել Վրաստանին: Նշված հանգամանքը հատկապես դուր չի եկել Վրաստանի նախագահ Գ.Մարգվելաշվիլիին, ով ի դեպ ևս գտնվել է Նյու-Յորքում, որտեղ հենց անցկացվում էր հոբելյանական գագաթնաժողովը: Վերջինիս կարծիքով՝ Օբաման պետք է հիշեր, որ ՛՛Ռուսաստանը մինչ ուկրաինական ճակատ անցնելը, օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, և տվյալ փաստը չէր կարող անտեսվել նման բարձ ամբիոնից և Վրաստանի դաշնակից պետության ղեկավարի կողմից՛՛:

Այսպիսով, բավականին բարձր մակարդակով Վրաստանում նկատում են, որ Վաշինգտոնը ժամանակ առ ժամանակ մոռանում է իր փոքր եղբորը, այնինչ Վրաստանի համար այդքան կարևոր ու ցավալի հարցերի մասին բարձրաձայնելը բնավ էլ բարդ կամ աննպատակահարման չէր լինի նույն ԱՄՆ նախագահի համար: Այնպես որ Օբամայի հիշյալ անտարբերությունը ոչ այլ ինչ է, քան դիրքորոշման որոշակի փոփոխություն, ինչը նկատվում է արդեն 2012թ.-ի իշխանափոխությունից կամ Սաակաշվիլիի հեռանալուց հետո:

Ի դեպ, Վրաստանի նախագահը Նյու-Յորքում Միջազգային հարաբերությունների խորհրդում տեղի ունեցած իր ելույթի ժամանակ լրագրողներից մեկի հարցադրմանը, թե արդյո՞ք Վրաստանն անհետացել է ԱՄՆ ակտիվ ՛՛ռադարներից,՛՛ տվել է դրական պատասխան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել