Tert.am-ը գրում է.

Հայաստան–Իրան երկաթգիծը Հայաստանին ձեռնտու է, քանի որ այն կօգնի դուրս գալ շրջափակումից։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանը:

«Խնդիիրն այն է, թե կարող ենք հայթայթել այդ գումարը և նպատակային կառուցել այն»- ասաց նա:

Ըստ նրա՝ Հայաստանի դերակատարությունը հետաքրքիր է ԵԱՏՄ-Իրան հարաբերությունների շրջանակում: Գոհար Իսկանդարյանի խոսքով՝ Հայաստանն արդեն առաջարկել է Իրանի ներկայությունը ԵԱՏՄ-ում՝  ավելի լայնածավալ աշխատանքների համար, և Իրանը ևս այդպիսի ցանկություն է հայտնել, սակայն խնդիրն այն է, որ Իրանը Հայաստանի ցամաքային տարածքով հեռու չի կարող գնալ, քանի որ առաջանում է Վրաստանի հարցը:

«Եթե կարողանանք ներգրավել Վրաստանին, կարող ենք ամբողջ շղթան ապահովել, այստեղ քաղաքական շահեր կան»,- ասաց նա և նշեց, որ հակառակ դեպքում՝ եթե Վրաստանը չհամաձայնի, Իրանը կարող է օգտագործել  Կասպից  ծովը:

«Հայ-իրանական ոլորտում էներգետիկ ոլորտը միշտ իր հետևից տանող ոլորտ է եղել»,-ասաց նա և կարևորեց նաև մեղրու ՀԷԿ-ի ծրագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել