1. Երբ դու ծնվել ես, դու լաց էիր լինում, իսկ աշխարհը ուրախանում էր: Կյանքն ապրիր այնպես, որ մահանալուց դու ուրախանաս, իսկ աշխարհը լաց լինի:

2. Անկախ ամեն բանից, ինչ դուք տեսնում եք, այս անձրևի և այս ցավի միջից, պահպանեք հումորի զգացումը: Պետք է կարողանալ ժպտալ՝ չնայած այն կեղտին, որը մեզ շրջապատում է:

3. Ամբողջ կյանքիդ ընթացքում մի դադարիր երազել, ոչ ոք չի կարող խլել քո երազանքները:

4. Մայրիկս ինձ սովորաբար ասում էր, որ եթե դու չես կարողանում գտնել այն, հանուն ինչի արժե ապրել` ավելի լավ է գտնես այն, հանուն ինչի արժե մահանալ:

5. Կյանքը ճակատագրի անիվ է, և ես այժմ հնարավորություն ունեմ պտտել այն:

6. Նրանք ունեն գումարներ պատերազմի համար, բայց նրանք չեն կարողանում կերակրել աղքատներին:

7. Ես գիտեմ, որ երբեմն թվում է, որ ապրելը դժվար է, սակայն մի բան հիշիր. նույնիսկ ամենամութ գիշերվանից հետո վրա է հասնում առավոտը: Ուրեմն այնքան էլ կարևոր չէ, թե ինչքան դժվար է հասնել նրան, ինչ ուզում ես, հավաքվի’ր, բարձրացրու գլուխդ… Եվ այդպես մնա:

8. Միակ բաները, որոնք հյուրընկալվում են քնած մարդուն, երազանքներն են:

9. Եթե քեզ հետ որևէ մեկը ընկերություն է անում շահի համար, նշանակում է, որ նա քեզ հուսալի ընկեր չէ, այլ ամենավախենալու թշնամին է:

10. Ես հասարակության արտացոլումն եմ:

11. Իրականությունը սխալ է: Երազանքները հենց իրականությունն են, որ կան:

12. Թույլ տվեք, որ Աստված դատի հանցագործներին:

13. Գրի առեք իմ բառերը: Ես հանցագործ չեմ և երբեք էլ չեմ եղել: Ես գող չեմ, որը գողանում է քո դրամապանակը: Ես այն տղան չեմ, որը ջարդում է քո մեքենան: Ես այն մարդկանց հետ չեմ, որոնք գողանում են և ցավ են պատճառում ուրիշներին: Ես ուղղակի քո եղբայրն եմ, որը պատասխան է տալիս:

14. Ես հասարակության երեխան եմ, ինձ այդպիսին դարձրել են և այժմ ես ասում եմ այն, ինչ մտածում եմ, և ոչ ոքի դա դուր չի գալիս: Դու ես այդպիսին ինձ դարձրել, Ամերիկա’:

15. Ես զգում եմ, որ կարծես թե Սև Հիսուսի ձեռքերում եմ, և նա ինձ հետ է իմ ողջ կյանքի ընթացքում, որպեսզի ինձ տանի այնտեղ, որտեղ ես պետք է լինեմ:

16. Իսկական նիգերներն անում են այն, ինչ ուզում են, կեղծ նիգերներն անում են այն, ինչ կարող են:

17. Ես մտածում էի, որ ես ընկերներ ունեի, բայց վերջիվերջո նիգերները մահանում են միայնության մեջ:

18. Այդպես է միշտ լինում, որ բոլոր այն նիգերները, որոնք փոխում են աշխարհը, մահանում են, բայց մահանում են ոչ իրենց մահով, այլ` բռնի:

19. Ես մեծացել եմ այս հասարակության մեջ և պետք չէ սպասել, որ ես կլինեմ իդեալական և անմեղսունակ, որովհետև ես անում եմ այն, ինչ անում եմ:

20. Եթե Աստված ցանկանար, որ ես լռեի, նա ինձ երբեք ցույց չէր տա այն, ինչ անում է:

21. Այժմ ողջ աշխարհն ինձ մարդասպան է անվանում, սակայն ամենը, ինչ ես երբևէ արել եմ, դա երեխաներին ճշմարտությունը ցույց տալու փորձն է եղել:

22. Միակ բանը, որ հարգում է Ամերիկան, իշխանությունն է, իսկ իշխանությունը միշտ հաղթում է: Լոս Անջելեսի անկարգություններից հետո մեզ փորձում էին հանգստացնել, սակայն ամենը մնաց այնպես, ինչպես կար:

23. Միայն Աստված կարող է ինձ դատել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել