Tert.am–ը գրում է.

Բրիտանուհի  Քեթրին Լեյնը առաջին եվրոպացին է, ում հաջողվել է բուծել ամենահազվագյուտ շան ցեղատեսակն աշխարհում: Ինչպես հայտում է Daily Mail-ը`  այս ցեղատեսակի շան ձագերից յուրաքանչյուրն արժե 10 000 ֆունտ ստերլինգ:

42-ամյա բրիտանուհուն հաջողվել է ոչ միայն պահել վիետնամական Phu Quoc Ridgeback տեսակի շանը, այլև բազմացնել: Շունը 4 ձագ է լույս աշխարհ բերել:

Շների սիրահար կինը հազվագյուտ շներից երկուսին բերելու համար մեկնել է Վիետնամ: Այս կենդանատեսակի ընդամենը 800 ներկայացուցիչ կա ողջ աշխարհում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել