Tert.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ի անդամ երկրները կոչ են արել Ռուսաստանին անհապաղ դադարեցնել հարձակումները սիրիական ընդդիմության և քաղաքացիական անձանց վրա, կենտրոնացնել ուժերը ԻՊ-ի դեմ պայքարում և խթանել սիրիական հակամարտության` խաղաղ ճանապարհով կարգավորումը:

Корреспондент-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան խորհուրդը, որը երկուշաբթի նիստ է անցկացրել դեսպանների մակարդակով:  

«Ռուսական ռազմական գործողությունները առավել վտանգավոր փուլի են հասել` Թուրքիայի օդային սահմանի խախտմամբ։ Դաշնակիցները կոչ են անում ռուսական կողմին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի նման խախտումներ չկրկնվեն ապագայում», - ասվում է խորհրդի հայտարարության մեջ: 


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել