VAR_0448 copy

Հոկտեմբերի 4-ին` ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում  Տիգրան Համասյանի մենահամերգն էր։ Հատուկ հյուրերի ցանկում էր նորվեգացի շեփորահար Մաթիաս Էյքը, Նորայր Քարտաշյան ու Միքայել Ոսկանյանը, ում հետ ծանոթացել էին երկու օր առաջ և ում հետ ելույթի համար Համասյանը նոր երգ էր գրել, որը առաջին անգամ հնչեց այս համերգին։ Համերգի առաջին հատվածը ամբողջովին սոլո էր, որը ընթացքում Համասյանը հանդես եկավ նոր կատարումներով։ 

VAR_0486 copy

VAR_0526 copy

Երկրորդ հատվածում եղան դուետներ Մաթիաս Էյքի,  Միքայել Ոսկանյանի, Նորայր Քարտաշյանի հետ, իսկ որպես «աղանդեր» մատուցվեց Կոմիտասի ստեղծագործություններից մեկը, որից հետո դահլիճը հոտնկայս ծափահարություններով ուղեկցեց երաժիշտնեին ետնաբեմ, և դեռ մոտ 5 րոպե ծափահարությունները չէին դադարում։

VAR_0542 copy

VAR_0591 copy

Ընդհանուր առմամբ փառահեղ համերգ էր։ Հանդիսատեսը շատ ջերմ էր, ու ոնց պետքն է ընկալում էր Համասյանի մատուցած երժշտությունը։ 

VAR_0607 copy

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել