Ամեն մեկի ընտանիքն իր ամրոցն է, իր հարստությունն է... Ամեն ընտանիքի գաղտնիքն իր գաղտնիքն է: Չեմ հարգում նրանց, ովքեր ընտանիքը ցուցասրահ են դարձնում ուրիշների համար...
Համացանցում ոմանք հարձակումներ են գործում երիտասարդ հաղորդավար Արման Մարգարյանի դեմ, լուտանքներ թափում, անվանարկում...
Կանգ առեք, պարոնայք, ամոթ է, ձեր առջև երիտասարդ է կանգնած՝ շնորհալի, սիրված, ընդունված... Ամուսնուն դավաճանած կնոջ վրեժով մի՛ առաջնորդվեք, մի՛ զրպարտեք երիտասարդ մարդուն, որի կյանքն առջևում է... Նա հրաշալի հայր է, փայլուն ընտանեկան դաստիարակություն ստացած անձնավորություն:
Արմանն իմ հրաշալի ընկերուհու՝ ՀՀ վաստակավոր արտիստ ԷՎԵԼԻՆԱ ՇԱՀԻՐՅԱՆԻ թոռն է, այսինքն՝ մանկությունից եմ ճանաչում, աղջկաս համակուրսեցին է, որին գիտեմ արդեն պատանեկան ու երիտասարդական տարիքից:
Շատ ծնողներ կերազեին Արմանի նման կիրթ ու դաստիարակված զավակ ունենալ...
Իսկ նախկին հաղորդավարուհուն ընդամենը երկու խնդրանք ունեմ՝ պետք չէ ընտանեկան լվացքը կախել դրսում, մանավանդ որ այդ լվացքին քար նետողներ շատ կլինեն, ու այդ քարերից մեկն էլ կարող է հենց հաղորդավարուհուն կպնել...
Նաև պետք չէ սեփական երեխայի հորը հանրային անարգանքի ենթարկել, այդ երեխայի համար թանկ է իր հայրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել