Սանկտ Պետերբուգում հոկտեմբերի 2-11-ը ընթանում է շախմատի ՌԴ-ի գավաթի փուլ հանդիսացող 24500 եվրո՝ (1,8 մլն ռուբլի) մրցանակային ընդհանուր հիմնադրամով, Չիգորինի հուշամրցաշարը: Շախմատի ավադական փառատոնի շրջանակում հոկտեմբերի 2-ին անցկացվեց կայծակնային խաղի մրցաշար, որին 16 երկրի 206 շախմատիստ մասնակցեց, այդ թվում՝ ՀՀ 7 պատվիրակ:
13 հնարավորից վաստակած 10,5–ական միավորով 1-3-րդ տեղերը կիսեցին ու հավասար՝ 30666-ական ռուբլի պարգևավճարի արժանացան գրոսմայստերներ տաջիկստանցի Ֆարուխ Ամոնատովը և ռուսաստանցիներ Դանիլ Լինտչևսկին ու Ալեքսեյ Պրիդորժնին: 
Մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը համարող Հայաստանի առաջատար գրոսմայստերներից Զավեն Անդրիասյանն իր ակտիվում 9,5 միավոր գրանցեց ու այս անգամ բավարարվեց 6-րդ տեղով ու 12 հազար ռուբլի պարգևավճարով: Ռուսաստանաբնակ հայազգի շախմատիստներից լավագույնը 17-ամյա միջազգային վարպետ Դավիթ Պառավյանն էր, ով 9 միավորով 9-21-րդ տեղերը բաժանողների խմբում էր: 
Նախօրեին սկսվեց փառատոնի ծրագրով դասական շախմատի մրցաշարը, որին արդեն 25 երկրի 373 շախմատիստ է մասնակցում:
Առաջին երկու տուրերում իրենց հանդիպումները հաղթանակով են ավրատել ավարտեցին ՀՀ պարտվիրակներից գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն ու միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանն, իսկ ռուսաստանաբնակ սփյուքահայերից՝ միջազգային վարպետներ Դավիթ Պառավյանն ու Նիկիտա Մատինյանը: Այս հրաշալի քառյակը 2-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորող 66 շախմատիստների շարքում են: 
Այսօր տեղի ունենալիք 3-րդ տուրում առաջատարների խմբում գտնվող վերոհիշյալ հայազգի շախմատիստների քառյակը ուժերն է չափելու հետևյալ մրցակիցների հետ՝ 
Մաքսիմ Լիտվինով, Ռուսաստան-Զավեն Անդրիասյան,
Դավիթ Պառավյան-Կոնստանտին Ռյաբզև, Ռուսաստան,
Դմիտրի Մելնիկով, Ռուսաստան-Վահե Բաղդասարյան,
Նիկիտա Մատինյան-Ալեքսեյ Սավելև, Ռուասատան:
Շվեյցարական մրցակարգով անցկացվող հուշամրցաշարի հաղթողը հայտնի կդառնա եզրափակիչ՝ 9-րդ տուրի ավարտից հետո՝ հոկտեմբերի 11-ին: Նկատենք, որ այս մրցաշարում մրցանակային են 1-25-րդ տեղերը: Այսպես, հաղթողին բաժին կհասնի 320 հազար, 2-րդ տեղը գրավողին՝ 230 հազար, 3-րդին՝ 160 հազար, իսկ 22-25-րդ հորիզոնականները զբաղեցնողներին՝ 10 հազարական ռուբլի պարգևավճար: Բացի այդ, ստուգատեսին մասնակցող կանանց համար սահմանված է 16 մրցանակ: Այսպես, ստուգատեսում կանանց մեջ լավագույն արդյունքը արձանագրած շախմատիստուհին կստանա 40 հազար, 2-րդը ճանաչվողը՝ 30 հազար, ուժեղագույնների եռյակը եզրափակած շախմատիստուհին էլ՝ 20 հազար, իսկ 13-16-րդ տեղերը գրավողներն էլ՝ 2 հազարական ռուբլի պարգևավճար: 
Պատրաստեց Արամ Ուգուջյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել