Թուրքիան Ադրբեջանին ռազմական գրոհային AgustaWestland-TAI ուղղաթիռներ կվաճառի: 60 ուղղաթիռի համար Ադրբեջանը կվճարի 3 միլիարդ դոլար։ Ուղղաթիռը զինված է երեք 20-միլիմետրանոց հրանոթներով, 80մմ հրթիռներով: Կարևոր փաստ է, որ այս տիպի ուղղաթիռների հեղինակը իտալա-բրիտանական AgustaWestland ընկերությունն է: Այն Թուրքիայի տարածքում ուղղաթիռաարտադրության պայմանագիր ունի:

Երբ ռուսական պետությունն Ադրբեջանին վաճառեց մեծ քանակի զենք, բազմաթիվ հայեր կոկորդ էին պատռում, թե իրավունք չունի, ռուսները մեր բարեկամը չեն, մեր թշնամին են և այլն: Լրիվ համաձայն եմ, ռուսների կողմից Ադրբեջանին զենք վաճառելը ՀՀ-ի նկատմամբ անբարոյականություն էր, իսկ հիմա ի՞նչ կասեք Եվրոպայի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել