Տխրահռչակ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը խժդժություն սարքեցին Ազգային ժողովի մոտ: Ճիշտ է, իրենց քաղաքական ու քաղաքացիական քաշի չափով, այսինքն՝ պուճուրի՜կ, բայց սարքեցին: Սա ՀՀՇ-ի մշտական ձեռագիրն է՝ պստիկ մուխտառություններ, մանրիկ նողկալիություններ, ճանճաչափ ներկայություն երկրի կյանքում ու հսկա՜ ախորժակ: Ինչո՞ւ եմ սրանց մասին ասում «տխրահռչակ» ու «ճանճաչափ»: Որովհետև որոշ գոռգոռանների պես չեմ կուրացել ու խլացել, հիշողությունս էլ չեմ կորցրել: Արամ Մանուկյանն իր ծնողների՛ն պիտի երախտապարտ լինի ոչ միայն ֆիզիկական գոյության, այլև մեր հանրային կյանքում թեկուզ ճանճաչափ ներկայության համար: Իմ խոսքը չի. հիշեք՝ 90-ի օգոստոսին Լևոն Տեր-Պետրոսյանն ինչի՞ նրան հանձնարարեց Հռչակագրի ընթերցումը, որովհետև անուն-ազգանունը սիմվոլիկ է: Չե՞ք հիշում, գտեք Տեր-Պետրոսյան Լևոնի խոսքն ու թարմացրեք ձեր հիշողությունը: Հետո էլ հիշեք՝ էդ ընթերցումից բացի էս «սիմվոլիկը» խելամիտ ի՞նչ է արել, քանի՞ անգամ է դարման արել իր ընտրողների դարդին, պատերազմ էր, քանի՞ անգամ է գնացել կռիվ, որ հիմա հաթաթա է տալիս հարյուրավոր զոհեր տված ու տվող ու տալու պատրաստ ոստիկանությանը: Մեծախոսությամբ չի՛, կուսակցական ցուցակներով տարիներ շարունակ պառլամենտ խցկվելով չի՛, պոպուլիզմով չի՛, գործո՛վ է: Ո՞ր գործի համար եք վստահում Արամ Մանուկյանին (ափսո՜ս էդ անունը), ժողովո՛ւրդ: Նույնը՝ Լևոն Զուրաբյանը: Շատ ու դատարկ խոսքից բացի, ի՞նչ եք հիշում, սրա ո՞ր մի գործը, ո՞ր սխրանքը: Չեք հիշի, որովհետև չեն եղել: 91-ից 98-ը տաք ու փափուկ նախագահականում է աշխատել՝ նախագահի օգնական, հետո՝ մամլո խոսնակ: Պատերազմ էր, ժողովուրդը բոլոր օբյեկտիվ դժվարությունների հետ սրանց սարքած մութն էլ հաղթահարելով՝ կռիվ էր տալիս, Զուրաբյան Լյովիկին՝ ֆորման հագը, ավտոմատը ձեռին, չեմ ասում՝ Ղարաբաղում, Սյունիքում, Տավուշում, գոնե մերձակայքում քանի՞ անգամ եք տեսել: Հաղթանակ կերտած ու հիմա էլ սահմանների անվտանգությունից խոսող Լյովիկը ծիծաղելի չի՞: Ժողովրդի համար տագնապող Լյովիկը ծիծաղելի չի՞: Պատերազմից հետո, երբ որ ժողովուրդը փորձում էր շտկել մեջքը ու վերականգնել երկիրը, երբ մարդիկ մղվում էին դեպի փրկված ու ազատագրված տարածքներ, ո՞ւր էր գնում էս տնից ու երկրից փախած մարդը: Ուր՝ ողջ ժողովո՞ւրդը: Հո հիմար չի՞: Ուղիղ Ամերիկա… Հերն էլ անիծած երկրի, ժողովրդի, ձեր, մարդի՛կ, որ մնացիք ու ոտքի կանգնացրիք Հայաստանը, նաև սրանց ինադու, ու հիմա հետևներից ընկած՝ էլի էնտեղ մեր մերժած անցյալն եք գնում: Ուշքի եկեք, հիշեք՝ ով ով էր ու ինչ է անում հիմա, ու ինչ է լինելու, եթե նորից հավատաք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել