Tert.am-ը գրում է.

Ոստիկանությունն այս պահին բերման է ենթարկում սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվող «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամներին, ովքեր փակցրել էին «Ոչ» պաստառը ԱԺ-ի դարպասներին: Ոստիկաններն արդեն բերման են ենթարկել 4 ակտիվիստի:

Նշենք, որ ԱԺ դարպասների մոտ են նաև «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը, որոնց Վալերի Օսիպյանը բացատրում է, որ նախաձեռնության անդամները պետք է պաստառը դարպասներին փակցնելու մասին թույլտվություն ունենային քաղաքապետարանից:

Ու չնայած նրան, որ Արամ Մանուկյանն ու Վալերի Օսիպյանը համաձայնության եկան, որ պաստառը կհանվի, սակայն վերջինս նաև անթույլատրելի համարեց ակտիվիստների կողմից այն պարզապես բռնելը:

Պատգամավոր Արամ Մանուկյանի թևերից բռնած ուժով ոստիկանները փորձում էին բերման ենթարկել: Սակայն մեքենայի մոտ հասցնելուն պես, նրանցից մեկն ասաց, որ պատգամավորը անձեռնմխելի է և իրավունք չունեն բերման ենթարկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել