Այս փաստերն այնքան անհավանական են, որ եթե ինչ-որ գրող գրեր նմանատիպ պատմություններ, ապա այն լեգենդից բացի ուրիշ բան չէր կոչվի: Սակայն հենց կյանքն է հորինել այս համընկնումները, և որ սրանք համապատասխանում են իրականությանը, ոչ ոք չի կարող հերքել:

Ինչպես ձյունը գլխին

Այդ զարմանահրաշ դեպքը տեղի է ունեցել 30-ական թվականներին: Մի անգամ Ժոզեֆ Ֆիգլոկը քայլում էր փողոցով: Նա ոչինչի և ոչ մեկի ձեռք չէր տվել, երբ վերևից գլխիվայր մի փոքրիկ երեխա ընկավ նրա գիրկը, ասես երկնքից ձյուն: Ոչ ոք չէր տուժել, միայն երկուսն էլ բավական վախեցել էին ու վերջ: Պարզվում է, որ անուշադիր մայրը մոռացել էր փակել պատուհանը, իսկ հետաքրքրասեր հրաշք փոքրիկը, որն ընդամենը 1 տարեկան էր, ուղղակի դուրս էր նայել պատուհանից և ընկել: Մահանալու փոխարեն նա ուղղակի հայտնվել էր իր փրկիչի ձեռքերում: «Հրաշք է», - կասեք դուք, սակայն հրաշքը դեռ առջևում է: Ուղիղ մեկ տարի անց Ֆիգլոկը նորից անցնելիս է լինում նույն ճանապարհով և նորից նույն փոքրիկը ընկնում է պատուհանից և հայտնվում նրա գրկում: Նորից ոչ ոք չի տուժում և միայն փոքրիկի վախով են կարողանում խուսափել այս սարսափելի պատմությունից: Ի՞նչ էր դա, զուգադիպությո՞ւն, թե՞ հրաշք:

Ձկնային օր

Հայտնի հոգեբան Կարլ Յունգի հետ մի օր արտասովոր դեպք տեղի ունեցավ: Սկզբում նրան հրավիրեցին ճաշի և հյուրասիրեցին ձուկ: Երբ նա նստած ճաշում էր, պատուհանից դուրս նայելով նկատեց, որ փողոցով անցնում է ձուկ տեղափոխող մեքենա: Այնուհետև նրա կոլեգան խոսք արեց, որ երեկոյան գնան որևէ ռեստորան ձուկ ուտելու: Հետո անսպասելի հոգեբանի մոտ եկավ իր հիվանդներից մեկը, որը նոր էր ապաքինվել և որպես շնորհակալություն բերեց մի նկար, որի վրա պատկերված էր մեծ ձուկ: Հետո հոգեբանի մոտ մեկ ուրիշ հիվանդ եկավ և սկսեց բողոքել, որ երազներում անընդհատ տեսնում է, որ ինքը ջրահարս է և իր հետևից անընդհատ վտառներով ձկներ են լողում: Հիվանդին ճանապարհելուց հետո հոգեբանը գնաց լողափ, որպեսզի ցրվի և մի փոքր մոռանա այն ամենը, ինչը տեղի ունեցավ իր հետ ողջ օրվա ընթացքում: Նստելով ջրի մոտ՝ մի քանի րոպե անց մի ձուկ դուրս նետվեց ջրից դեպի ափ և ընկավ հենց հոգեբանի կողքին:

Մոռացված սցենարը

Երբ հայտնի դերասան Էնթոնի Հոփքինսը ստացավ իր ֆիլմերից մեկի գլխավոր հերոսի դերը, այդ ժամանակ ոչ մի խանութում նա չգտավ այն գիրքը, որտեղ գրված էր սցենարը: Հուսահատված դերասանը տուն վերադառնալու ճանապարհին գտնում է մի գիրք: Վերցնելով տեսնում է, որ դա հենց այն գիրքն է, որը նա փնտրում էր ժամեր շարունակ` խանութներում: Նկարահանումներից մեկի ժամանակ Հոփքինսը ծանոթացավ վեպի հեղինակի հետ, որից իմացավ, որ մոտ կես տարի առաջ նա գրքի վերջին օրինակը տվել էր ռեժիսորին, իսկ ռեժիսորը այն կորցրել էր մետրոներից մեկում:

Բացեց գաղտնիքը

1944թ. «Дейли телеграф» թերթի հերթական համարներից մեկում տպված էր մի խաչբառ, որի պատասխանները պարունակում էին ողջ ԽՍՀՄ-ի գաղտնի ռազմական գործողությունների գաղտնի կոդերը: Ռազմական գործողությունները տեղի էին ունենում Նորմանդիայում: Խաչբառի պատասխաններն էին` «Նեպտուն, «Յուտա», «Օմահա», «Յուպիտեր»: Հետախույզները սկսեցին հետաքննել, թե արդյոք որտեղի՞ց է «դուրս եկել» գաղտնի ինֆորմացիան, և թե ո՞վ է խաչբառի հեղինակը: Վերջիվերջո պարզվեց, որ խաչբառի հեղինակը մի ծեր ուսուցիչ է, որն ընդհանրապես տեղյակ չէր ռազմական գործողություններից և ոչ մի կապ չէր կարող ունենալ: Դա ուղղակի պատահականություն էր:

Անսպասելի սցենար

Շոտլանդիայի գյուղերից մեկում տեղի էր ունենում «Աշխարհի շուրջ 80 օրում» ֆիլմի ցուցադրությունը: Երբ ֆիլմի գլխավոր հերոսը կտրեց օդապարիկի պարանը, կինոթատրոնի տանիքից սկսեցին տարօրինակ ձայներ լսվել: Երբ բոլորը դուրս եկան, տեսան, որ կինոթատրոնի տանիքում տեղի էր ունեցել փոքրիկ վթար: Հենց այդ նույն օդապարիկից, որը ֆիլմում էր, եկել և վթարի էր ենթարկվել կինոթատրոնի տանիքին բախվելով:

Բարեմաղթանք լուսնից

Այն պահին, երբ ամերիկացի տիեզերագնաց Նեյլ Արմսթրոնգը ոտք է դրել լուսնի վրա, նրա առաջին արտահայտությունը եղել է ` «Ցանկանում եմ Ձեզ հաջողություն, պարոն Գորսկի»: Իսկ ինչի՞ հետ է դա կապված: Մի անգամ, երբ հայտնի տիեզերագնացը դեռ փոքր է եղել, պատահաբար լսել է հարևանուհու`տիկին Գորսկիի վեճը ամուսնու`պարոն Գորսկիի հետ, որն ասել է` «Ավելի շուտ հարևանիդ երեխան լուսին կթռչի, քան դու կին կբավարարես»: Եվ տեսեք, թե ինչպիսի զուգադիպություն: Նեյլը դարձավ տիեզերագնաց և թռավ լուսին: 

Անիծված երգը

Մի օր մեկը Մարսելո Մաստրոյնիի երեկույթներից մեկի ժամանակ կատարել է «Թող այրվի այն տունը, որտեղ ես երբևէ երջանիկ եմ եղել» երգը: Նա դեռ չէր հասցրել ավարտել երգը, երբ նրան հայտնեցին, որ այրվում է իր առանձնատունը:

Արժանիորեն հետ վերադարձրեց պարտքը

1966թ.-ին 4-ամյա ամերիկացի Ռոջեր Լոզյերը համարյա թե խեղդվում էր օվկիանոսում: Նրան փրկեց մի կին` Էլիզ Բլեյզ անունով: 1974թ.-ին, երբ Ռոջերը արդեն 12 տարեկան էր, հենց այդ նույն վայրում խեղդվելուց փրկեց մի տղամարդու, որը, ինչպես հետո պարզվեց, Էլիզ Բլեյզի ամուսինն էր: 

Երջանիկ նստատեղը

Անգլիական սուպերմարկետներից մեկում վերջին 5 տարում տեղի էր ունենում մի դեպք, որը զարմացնում էր բոլորին: Երբ 15 համարի դրամարկղի մոտ որևէ աշխատակցուհի էր նստում, արդեն մի քանի շաբաթ հետո հղիանում էր: Այս ամենը կրկնվում էր անընդհատ, և արդյունքում 24 հղի կին և 30 երեխա: Երբ լուրն արդեն տարածվեց և սկսեցին հետազոտել այդ կախարդական դրամարկղի նստատեղը, որոշեցին մի քանի կամավոր բերել և փորձել արդյո՞ք նրանք նույնպես կհղիանան: Սակայն այդ փորձերն ապարդյուն անցկացվեցին, և արդյունքում այդ տարօրինակ երևույթը վերացավ: Այլևս ոչ մի աշխատակցուհի 15-րդ դրամարկղի մոտ աշխատելիս չէր հղիանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել