Tert.am-ը գրում է.

Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակը ԱԺ–ում հանրաքվեի դնելու քվեարկությունը հետաձգվեց 20 րոպեով: Մինչ այդ Ազգային ժողովին ամբողջական տարբերակը ներկայացրեց նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը:

Վարման կարգով ձայն խնդրեց «Օրինաց երկիր» խմբակցությա ն պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով նշեց, թե իրենք սկզբունքային առաջարկներ են ներկայացրել, որոնց մի մասն ընդունվեց:

«Իհարկե, եթե բլորն ընդունվեր ավելի կկատարելագործվեր»,-ասաց նա և նշեց, թե իրենք, կարևորելով այս կառուցողական դիրքորոշումը, բայց նկատի ունենալով, որ սկզբունքային առաջարկների մի մասը չի ընդունվել, ՕԵԿ-ը չի կարող կողմ լինել այս նախագծին: «Եվ որոշ հարցեր քննարկելու համար, 20 րոպե ընդմիջում ենք պահանջում»,-ասաց նա:

Հայտարարվեց 20 րոպե ընդմիջում: Այնուհետև Գալուստ Սահակյանը նշեց, որ քվեարկության կդրվի հարցը ԱԺ ընդմիջումից հետո, այսինքն՝ 14:30-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել