Tert.am-ը գրում է.

Թուրքիայի ԱԳՆ-ն այդ երկրում ՌԴ դեսպանին կանչել է՝ երկրի օդային տարածքը խախտելու առնչությամբ բողոք հայտնելու համար, գրում է gazeta.ru-ն։

Նշվում է, որ թուրքական իշխանությունները կոչ են արել, որպեսզի տվյալ միջադեպերն այլևս չկրկնվեն:

Ինչպես հայտարարել են թուրքական գերատեսչությունում, ռուսական ռազմական ինքնաթիռը շաբաթ օրը խախտել է Թուրքիայի օդային տարածքը Սիրիայի հետ սահմանի մոտակայքում։ Նրան կանգնեցնելու համար բարձրացվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի երկու F- 16 կործանիչ:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում ռուսական իշխանությունների գործողությունները «լրջագույն սխալ» է անվանել: Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերը և Սիրիայում ռմբակոծությունների արշավն անընդունելի են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել