Այսօր ուսուցչի տոնն է: 
Իմ կյանքում ուսուցիչներս շատ կարևոր ներդրումներ են ունեցել, բայց այս տոնական օրով ես չեմ կարող չհիշել, իմ առաջին ուսուցչուհուն՝ տիկին Բայադյանին: 
Իրականում մեծատառով մարդ, տաղանդավոր ուսուցիչ, կիրթ ու սրտացավ: 
Կզարմանաք, բայց ինքն առաջիններից էր, ում համար երգում էի, իսկ նա լսելուց հետո միշտ ասում էր. 
«Քրիստինե ջան, դու ապագա արտիստ ես, ես հավատում եմ քո ուժերին»: 
Այդ ժամանակ ես նույնիսկ պատկերացում էլ չէի կարող ունենալ, որ տիկին Բայադյանի խոսքերն այսօր իրականություն կդառնան, ու ես (մի փոքր անհամեստ թող չթվա) դարձել եմ երաժիշտ: 
Իմ կյանքի այս պայծառ դրվագը հիշելուց ես միշտ ասում եմ, որ մեր բոլորիս կյանքում ծնողներից բացի մեծ դեր է խաղում նաև ուսուցիչը, հատկապես տարրական դասարանի ուսուցիչները: 
Ես շատ ուրախ եմ, որ իմ տարական դասարանի ուսուսցչուհին իմ կյանքում մեծ դեր է ունեցել ու հավատացել է ինձ։
Ես նրան միշտ հիշում եմ ու միշտ շնորհակալ եմ՝ հավատալու ու գոտեպնդելու համար: 
Շնորհավոր տոնդ, սիրելի ուսուցիչ։
Դուք կրթում ու դաստիարակում եք մի սերնդի, ով ապագայում պետք է լինի մեր երաժիշտը, ղեկավարը, ուսուցիչը ու ամենակարևորը՝ ընտանիքի ծնող։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել