Ֆեյսբուքը մի անուսուցիչ դպրոց է: 
Դպրոց, որտեղ կան խեղճուկրակ էրեխեք: 
Դպրոց, որտեղ կան պոռճի լակոտներ:
Դպրոց որտեղ կան խեղճուկրակ, բայց իրանց պոռճի լակոտի տեղ դրած էրեխեք:
Դպրոց, որտեղ կան պոռճի լակոտներ, ովքեր իրենց խեղճուկրակ են պահում: 
Էս դպրոցն ունի մի քանի թերություն: Թերություններից մեկն էն է, որ դպրոցում ո՛չ տնօրեն կա, ո՛չ ուսմասվար, առավել ևս ուսուցիչներ... Նու չէ, նենց չի, որ ուսուցիչներ չկան, կան, ուղղակի բեսամբ մեծամիտ են... Ուսուցիչներ, ովքեր 8-ի կրթությամբ փորձում են 10-րդ դասարանն ավարտածի տեղ իրանց դնել, բայց նաև կան ուսուցիչներ, ովքեր երկու կարմիր դիպլոմ ունեն, բայց իրանք, միևնույնն է, շարունակում են սովորել: 
Էս դպրոցում էլ է լինում սեր. մեկը մյուսին սիրահարվում է, պատերի տակ թաքուն համբուրվում են, իսկ հետհանդիպական շրջանում նույնիսկ թաքուն սեքս են անում: 
Էս դպրոցում էլ է, որ դասարանի տղաները միասին թայֆա են սարքում ու մյուս թայֆի հետ կռիվների մեջ ընկնում, ու էս դպրոցում էլ է առիթը նույնը. «Էն ո՞ւմ ախպոր ընկերուհուն լայքիր»: 
Էս դպրոցում էլ կան թիթիզներ, ովքեր միանգամից դառնում են ընկերուհիներ ու սաղ օրը չատում բողոքում են իրանց «դասընկերներից», ու էս դպրոցում էլ էդ բողոքողների ու ուրիշին «անուն կպցողների» մեծ մասը կապիկից մի քիչ են սիրուն լինում: 
Էս դպրոցում էլ կան միսս աշակերտուհիներ, որոնք համարվում են դպրոցի «վերջերը», ու իրանց խոսեցնելու համար դու պիտի հարուստ լինես, հայտնի կամ էլ դպրոցի դեմքը...
էն, որ դպրոցում կարճ են հագնվում ու սեքսուալ, էս դպրոցում էլ ա նույնը, ուղղակի էդ սաղ նկարներով ենք տեսնում: Ու էս դպրոցում էլ է իրանց մեծ մասը քնել դպրոցի տղերքի 60 տոկոսի հետ, բայց իրենց կույս են երևակայում: 
Էս դպրոցում էլ կան համեստիկներ, ուղղակի, ինչպես իրական դպրոցում, այս դպրոցում էլ են իրանք միշտ լավը, բայց միշտ արհամարհված: 
Էս դպրոցում էլ ա նախարարը նույնը, ավելին՝ մամլո խոսնակն էլ... 
Էս դպրոցում միայն մի բան չկա. 
Կիրթ, փորձով, դաստիարակված, նվիրված ու սրտացավ ուսուցիչներ, որոնք կարողանան համախմբել բոլորին ու նորմալ դպրոց դարձնել: 
Կարճ ասած՝ տոնդ շնորհավոր, իսկական ուսուցիչ, առանց քեզ յուրաքանչյուր դպրոց կդառնա բառդակ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել