Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության համաձայն՝ աշխարհում ամեն երրորդ կին ենթարկվում է ընտանեկան բռնության:

Այդ սարսափելի տվյալները վճռական պատճառ են, որպեսզի վեր բարձրացվի խնդիրն ու բարձրաձայնվի:

Գլխավոր դժվարությունն այն է, որ ընտանեկան բռնությունը բազմադեմ է, սակայն գրեթե միշտ թաքնված է կողմնակի աչքերից:

esli-vy-zametili-kogo-to-s-chernoj-tochkoj-na-ladoni-zvonite-v-politsiyu_c4ca4238a0b923820dcc509a6f75849b

Դրա մասին չեն խոսում անգամ ընկերական զրույցներում, որպես կանոն վախի պատճառով: Համարվում է, որ դրա մասին խոսելը ամոթ է: Այդ պատճառով էլ մեզնից մեծ մասի համար դա հեռավոր մի բան է թվում:

Իռլանդացի ակտիվիստների նախաձեռնությամբ վերջերս մեկնարկել է անսովոր մի արշավ, որը կոչվում է «The Black dot» («Սև կետ»): Այդ նախագծի նպատակն է ուշադրություն հրավիրել ընտանեկան բռնության նկատմամբ:

esli-vy-zametili-kogo-to-s-chernoj-tochkoj-na-ladoni-zvonite-v-politsiyu_a87ff679a2f3e71d9181a67b7542122c

Կանանց, ովքեր ենթարկվել են ծեծի ու բռնության, առաջարկվում է իրենց ափին նկարել սև կետ: Դա լինելու է յուրահատուկ SOS ազդանշան շրջապատողների համար:

Սև կետը հիմնականում լինելու է նշան ընկերների ու մտերիմների համար:

esli-vy-zametili-kogo-to-s-chernoj-tochkoj-na-ladoni-zvonite-v-politsiyu_eccbc87e4b5ce2fe28308fd9f2a7baf3

Արդեն գրանցվել են դեպքեր, երբ սև կետերն օգնության են եկել: Օրինակ՝ Ժակլին Պավլիչեկը Մեծ Բրիտանիայից սոցիալական աշխատողին ուղարկել էր լուսանկար՝ ափին սև կետով: Մի քանի ժամ անց նրան այցելեցին ոստիկանները: Ներկայումս ընթանում է դատական հետաքննություն, որի ընթացքում կպարզվի, թե ինչպես պատժվի ամուսինը:

11249638_1487075358255167_7342007251215700297_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել