Եսիմ...

Երբ քրդերն ու իրենց տերերը պատրաստում էին այսպես կոչված Քուրդիստանի քարտեզներ, կտրում-ձևում էին մեր երկիրը՝ ներառյալ պատմական Հայաստանը, ազատագրված Արցախը, մեր ղեկավարությունը հայ-թրքական սիբիլիներ էր խաղացնում, հայտարարում էր, թե Թուրքիայի հանդեպ պահանջներ չունի, անցյալն էր մոռանում, հաշտվում էր միակողմանի ու միանձնյա...

Հիմա եկել է ահագին պատասխանատու պահ, իսկ մենք բնականաբար պատրաստ չենք: Գոնե թղթի վրա պատրաստ չենք:

Ու սենց որ գնա ու հանկարծ քրդերը երկրի տեր դառնան մեր երկրի հաշվին, շատ-շատ մի հատ շնորհավորական ուղերձ հղենք քրդերին, ու դե ժողովրդական բանահյուսությունը կորուսյալ հայրենիքի մասին նոր ոճի երգեր գրի:

Ի՞նչ ասեմ, գոնե ձեր էս նոր սահմանադրության մեջ ՀՀ անունը փոխեք, դարձրեք Արևելյան Հայաստանի Հ (էն որ գլուխ էիք գովում, թե թուրքեր, չե՞ք տեսնում, որ պահանջ չունենք, թե չէ Արևելյանը կշեշտեինք): Դե շեշտե՛ք Արևելյանը, որ պոչից բռնելու տեղ ունենաք վաղը մյուս օր ու մարդ իմանա՝ ինչի համար ձեր վենետիկյան սահմանադրությանը «հա» ասի:

Ու ես երազում եմ խելացի վերլուծություններ կարդալ ու լսել, որ կապացուցեն, թե չէ, լյոխ լավ ա ու ճիշտ ձեր մասով:

Իսկ որ սպասելով մարդու քունը չտանի, խնդրեմ, մի հետաքրքիր հաղորդում-վերլուծություն՝ իմ ամենա-ամենաֆրենդերից մեկից՝ varujeans -ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել