Մի պահ ձեզ դրեք ադրբեջանցի պրոպագանդիստի տեղ. ամեն բան անում եք, որ ռուսական սպառազինության վաճառքը Ադրբեջանին օգտագործեք հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները ստվերելու համար, բայց երկրիդ ղեկավարությունը սահմանին թուրքական արտադրության հրթիռներ է կիրառում 2 հնարավոր պատճառներով.
1. Չունի ռուսական հրթիռների բավականաչափ պաշար:
2. Ռուսական հրթիռների կիրառման դեպքում հնարավոր է, որ Կրեմլի ամենաբարձ տանիքից թքեն Ալիևի մեջքին` բոլոր հետևանքներով:
Շարունակենք: Ամեն տեսակի տափակ փաստարկ եք շրջանառում, թե ռուսներն առիթ են փնտրում իրենց դաշնակցին քցելու համար, և Հայաստանը միայնակ է մնալու թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ, մեկ էլ հոպ` վեստիազերի ու հաքքինազերի քարոզած կործանվող Ռուսաստանը շրջանցում է դաշնակցիդ Թուրքիայիդ նաև հարավից ու շատ կոնկրետ հարվածներ է հասցնում դաշնակցիդ օրթախ տականքներին` ապացուցելով, որ ինքն իր դաշնակցին չի քցում...
Այսպիսով. երբ քեզ դնում ես ադրբեջանցի պրոպագանդիստի տեղ, հասկանում ես, որ տղերքը մեղք են, շան օրի են :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել