Քիչ առաջ Ինգրիդ Կոկչյանի հարցազրույցը լսեցի Ասեկոսեում ու ուշադրությունս գրավեց իր նախկին թուփ ամուսնու հատվածը, որին Իգրիդը խոստացավ էլ թուփ չանվանել։

Ճիշտն ասած այս ընտանիքի պատմությանը մանրամասն ծանոթ չէի, բայց իմացա, որ Արման կոչվող այդ չկայացած թուփը բաժանվել ու լքել է կնոջն ու երեխային ու Ինգրիդին միայնակ թողել երեխայի հետ տարիներ առաջ։ Ինգրիդից իմացա նաև, որ երկար տարիներ ոչ մի կոպեկ չի տվել նրան ու երեխայի մասին հոգ չի տարել։

Ես հորս չեմ ճանաչել ու գիտեմ դա ինչ է։ Ինչ ցավ է զգում երեխան ու ինչ տանջանքների միջով է անցնում միայնակ մայրը, ով չի հասցնում ոչ երեխային պահել, ոչ գումար աշխատել։ Նման հայրերը մարդ կոչվելու իրավունք չունեն, ինչ էլ անեն, ինչ կարգավիճակի էլ հասնեն։ Նմանները երբեք ներման արժանի չեն ու այս դեպքում Ինգրիդի ասած թուփը ամենամեղմ արտահայտությունն է այդ թուլակամ անհաջողակի մասին։

Բռավո Ինգրիդ։ Հիանում եմ քո մարդ տեսակով։ Ապրես, որ պայքարել ես, ապրես, որ ոտքի վրա ես ու հիմա նման անհաջողակները սողեսող մոտդ են գալիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել