12086917_1025512917498876_1248676075_n

«Փաստ է, որ տնտեսությունն առաջ է ընթանում: Փաստ է, որ մենք աճ ունենք: Փաստ է, որ անցած տարվա համեմատ՝ աշխատավարձերն ավելացել են: Փաստ է, որ մենք ստեղծել ենք 60.000 նոր աշխատատեղ»,- հայտարարել է… (կռահեք) Վրաստանի էկոնոմիկայի նախարարն ու բիզնեսմեններին վրաց ավելի մեծ ակտիվության կոչ արել:
– Ուրախացա՞ր,- ուղիղ և պայածառ՝ աչքերիդ մեջ խեթելով կհարցնի Դավիթ Բլեյանը: Ուրախացե՛ք, ինչպես ես: Իսկ տասը տարվա մեջ առաջին անգամ… աշխատանքային այցով ԱՄՆ կմեկնի (կռահեցի՞ք ով)Լուկաշենկոն: Զարմացա՞ք: Իսկ ԱՄՆ-ում դպրոցականներին գրքերի փոխարեն iPad-ներ են բաժանում: Ներկայումս ԱՄՆ-ի դպրոցներում գործածվում է տասը միլիոն iPad. ինչո՞ւ iPad՝ Apple- ի պլանշետներն ամենահարմարն են կրթական նպատակներով, նաև, ավելի էժան են: Սեբաստացինե՛ր, տեղում դոփելը, ետ-ետ գնալ-նայելը ժամանակի մսխում է. առա՜ջ… մեր ետևից գալիս են Ամերիկայում, Ասիայում, Եվրոպայում… Կրթական կենտրոնը մնում է Բանգլադեշում, քանզի մենք ենք նրա հեղինակները…

Քնելուց առաջ երեխաներին հեքիաթ-գիրք կարդալու անհրաժեշտություն-օգտակարությունը նորանոր ապացույցներ է ստանում. գիտնականների հեղինակած այս մեկն այդ շարքից է: Մեր կենսափորձը լավագույն հաստատումն է. ավելի լավ կա՞պ, քան ծնողների ու երեխայի ամենօրյա ընթերցողական հեքիաթասացի կապը: Նաև սրա շնորհիվ է մեր Դավիթ Բլեյանը մեծանում ավելի ըմբռնող ու արտիստիկ:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել