Tert.am-ը գրում է․

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բարձր է գնահատել Հայաստանում անցկացված «Անխախտելի եղբայրություն 2015» խորագրով զորավարժությունները:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` Բորդյուժան մասնավորապես ասել է, որ զորավարժությունները բարեհաջող էին, մեծ աշխատանք է տարվել, Հայաստանի ՊՆ-ն լուրջ քայլեր է ձեռնարկել` խաղաղարար զորամիավորումների գործունեության համար պայմաններ ապահովելու ուղղությամբ:

Բորդյուժան նշել է նաև, որ այս տարի մի շարք լուրջ միջոցառումներ են անցկացվել` ուղղված ՀԱՊԿ-ի Հավաքական ուժերի ռազմական պատրաստվածությանը:

Նույն առիթով Հայաստանի ՊՆ Սեյրան Օհանյանը լրագրողներին ասել է, որ զորավարժությունների ընթացքում առաջադրված նպատակները իրականացվել են, նա նշել է, որ այդ տիպի զորավարժություններ Հայաստանի տարածքում անց են կացվում առաջին անգամ:

Սեպտեմբերի 30 - հոկտեմբերի 4-ը Հայաստանի Մարշալ Բաղրամյան զորավարժարանում անց են կացվել ՀԱՊԿ-ի Հավաքական խաղաղարար ուժերի զորավարժությունները, որոնց մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի 600 զինվորականներ ու իրավապահներ, ինչպես նաև` ռազմական ու հատուկ տեխնիկայի 50 միավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել