Այսօր առավոտյան 68 տարեկան հասակում երկարատև ու ծանր հիվադությունից հետո կյանքից հեռացել է «Արարատ 73»-ի լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանը: Ֆուտբոլով սկսել է զբաղվել 1959թ. Երևանի «Սպարտակում», մարզիչ Քաջայր Փոլադյանի մոտ։ 1965թ. տեղափոխվել է Ղափանի «Լեռնագործ», որի կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության երկրորդ խմբի «Բ» դասում և դարձել է թիմի լավագույն ռմբարկու։ 1966թ. խաղացել է ԽՍՀՄ առաջնության երկրորդ խմբի «Ա» դասում։ 1966թ. մրցաշրջանի վերջում տեղափոխվել է Երևանի «Արարատ», որի կազմում մինչև 1975թ. խաղացել է ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում, ուր մասնակցել է 243 խաղի, խփել 56 գոլ, դարձել ԽՍՀՄ չեմպիոն, կրկնակի գավաթակիր։ Թիմի անփոխարինելի ավագն էր: 1966թ. մրցաշրջանի վերջում տեղափոխվել է Երևանի «Արարատ», որի կազմում մինչև 1975թ. հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում, ուր մասնակցել է 243 խաղի, խփել 56 գոլ, դարձել ԽՍՀՄ չեմպիոն, կրկնակի գավաթակիր։ Թիմի անփոխարինելի ավագն էր։ 1976թ. խաղացել է Մոսկվայի «Սպարտակում»։ Կարիերան ավարտել է ՖԻՄԱ և «Ղարաբաղ» թիմերում։ 1971-1972թթ. խաղացել է ԽՍՀՄ հավաքականում։ 1972թ. Մյունխենի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Մարզել է Բեյրութի ՀՄԸՄ-ն, Հայաստանի Երիտասարդական հավաքականը, «Սպարտակ» և «Բանանց» ակումբները։ 2005 թվականից «Բանանց» ակումբի փոխնախագահն է։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնի վարիչ։ 2009թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։ 2011թ. շնորհվել է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։ 2013թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Մեր խորին ցավակացությունն ենք հայտնում Հովհաննես Զանազանյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին, ընկերներին և բարեկամներին: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել