Նորմալ մաշկն ամենաօպտիմալ տարբերակն է մաշկի տեսակների մեջ: Դեմքի վրա չի նկատվում յուղոտություն կամ չորություն, մաշկի ծակոտիները մանր են: Նորմալ մաշկը մաքուր տեսք ունի: Այսպիսի մաշկն ամենաքիչն է անհանգստացնում իր տիրոջը, բայց ցավոք այն քչերի մոտ է հանդիպում: Դուք կարող եք ծանոթանալ նորմալ մաշկի նկարագրությանը՝ ինչպես որոշել մաշկի տեսակը հոդվածում: Իհարկե, նորմալ մաշկը ևս խնամքի կարիք ունի: Պետք չէ մոռանալ սնուցող, խոնավեցնող և վիտամինային դիմակների մասին:

Երիտասարդացնող դիմակ` մեղրով և կաթնաշոռով

Վերցրեք երկու թեյի գդալ կաթնաշոռ, երկու թեյի գդալ մեղր և կես թեյի գդալ բուսական յուղ: Ամբողջը լավ խառնեք և տրորեք: Պատրաստի խառնուրդը քսեք դեմքին և պարանոցին: Թողեք այդպես տասը րոպե, ապա լվացեք նախ տաք, հետո սառը ջրով: Այս դիմակն օժտված է մաշկը տոնուսավորող, սնուցող և հակաբորբոքային հատկությամբ:

Խոնավեցնող դիմակ՝ կաթնաշոռով և թթվասերով

Մեկ ճաշի գդալ թթվասերը խառնեք մեկ ճաշի գդալ կաթնաշոռի հետ և ավելացրեք մեկ պտղունց աղ: Քսեք ստացված խառնուրդը դեմքին, թողեք այդպես տասնհինգ րոպե: Վերջում լվացեք տաք ջրով:

Դիմակ՝ կնճիռները հարթեցնելու համար

Վերցրեք երկու ճաշի գդալ չոր կանաչ սիսեռ և մանրակրկիտ տրորեք: Ավելացրեք երկու ճաշի գդալ կաթի սեր և լավ խառնեք: Ստացված զանգվածը բարակ շերտով քսեք դեմքին: Տասնհինգ րոպեից դիմակը մաքրեք՝ բուսական թեյի մեջ թրջած բամբակով:

Խոնավեցնող դիմակ՝ ծերացող մաշկի համար

Վերցրեք եզան լեզվի մի քանի տերև և լավ մանրացրեք: Ավելացրեք եռացրած ջուր՝ 1:3 հարաբերությամբ ևեռացրեք 2-3 րոպե: Երբ խառնուրդը մի փոքր սառչի, այն բարակ շերտով քսեք մշուշաքողի (марлевая салфетка) վրա, որից նախապես շրջանակներ կտրեք՝ աչքերի և բերանի համար: Դրեք այն դեմքին և թողեք տասնհինգ րոպե: Վերջում հանեք և լվացվեք տաք ջրով:

Խոնավեցնող դիմակ

Վերցրեք մեկ ճաշի գդալ լոռամրգի հյութ, մեկ ճաշի գդալ կաթ և նույնքան կաթնաշոռ: Ամբողջը լավ խառնեք ու տրորեք: Ապա հավասար շերտով քսեք դեմքին և թողեք տասնհինգ րոպե: Վերջում լվացեք սենյակային ջերմաստիճանի ջրով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել