Զարմանում եմ, որ արդեն 3 օր է, ինչ ռուսները ռմբահարվածներ են հասցնում Սիրիայում Ասադի հակառակորդներին ու մի պարզագույն բան ոչ մեկը դեռ չի արձանագրել։
Չէ, խոսքս այն մասին չէ, որ ռուսները հարվածում են ԲՈԼՈՐԻՆ, ԲԱՑԻ ԻՍԻՍ-ից։ Դա բոլորն են արձանագրել։ Առանց պարզագույն հետևության, որ հայտարարելով, որ պաշտպանում են Ասադին ու խփելու են նրա ԲՈԼՈՐ թշնամիներին, որոնց Պուտինն անձամբ ու ռուսական հրամանատարությունը իրենց հաղորդագրությունների մեջ նշում են բացառապես որպես «տեռորիստներ» ու «տեռորիստական կազմավորումներ», ու բացարձակապես խուսափելով ԻՍԻՍ-ի վերահսկած տարածքները ռմբակոծելուց, ռուսները փաստացիորեն ԱՊԱՑՈՒՑՈՒՄ ԵՆ, ՈՐ ԻՍԻՍ-Ը ԱՍԱԴԻ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՉԿԱ։ ... ՈՒ ՆԱԵՎ ԻՐԵՆՑ։
Այս տեսակետի օգտին է խոսում նաև Ռուսաստանի պաշտոնական պնդումներն այն մասին, որ ռմբակոծության թիրախները առաջարկվում և համաձայնեցվում են Ասադի կառավարության հետ, իսկ թիրախների կոորդինատներն էլ ռուսական հրամանատարությանը փոխանցում են Ասադի կառավարական զորքերի տեղում կռվող միավորումներումները։

Հ.Գ. Ի դեպ, արևմտյան մամուլը վաղուց էր նկատել, որ ԻՍԻՍ-ի ու Ասադի զորքերը տարօրինակ հարաբերություններ ունեն ու լուրջ բախումներ չեն ունենում։ Իսկ ԻՍԻՍ-ի վերահսկած տարածքներում Ասադի ընտանիքի բիզնեսները շարունակում են գործել։ Որոշ տեղերում նույնիսկ Ասադի նկարով վահանակներին անգամ ձեռք չեն տվել։
Բայց որ ռուսների ռմբակոծությունների՝ ԻՍԻՍ-ին փաստացի շրջանցելն էլ է այդ շարրքից, դեռ որ չեն նկատել։ Համենայնդեպս, ինձ այդպիսի հրապարակում հայտնի չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել