Tert.am-ը գրում է.

Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Բարաք և Միշել Օբամաների կազմակերպած նախագահական ընդունելության ժամանակ, որին հրավիրված են եղել նաև մի շարք տեխնոլոգիական և լրատվական հսկաների ղեկավարներ, զրուցել է Չինաստանի նախագահի հետ:

Նախագահ Սի Ցզինպինի հետ խոսելով չիներեն` Ցուկերբերգը հայտնել է դստերը չինական անուն տալու ցանկության մասին, ինչին չինացի առաջնորդը բացասաբար է արձագանքել:

Ինչպես գրում է The New York Post-ը` Ցզինպինի պատասխանը եղել է. «Ոչ»: Ընդունելությանը ներկա գտնված աղբյուրի խոսքով` վերջինս նշել է, որ «դա չափազանց մեծ պատասխանատվություն կլիներ»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել