Այսօր ամբողջ օրն իր ակտուալությունը վայելեց Երևանում առաջին միջազգային կիսամարաթոնը: 
«Կիսամարաթոն Երևանում»… Մի տեսակ շաաատ սիրունա հնչում իրական լինեու համար…
Մի մարաթոն, որին մասնակցում էին հիմնականում դպրոցականներն ու ուսանողները…
Նման միջոցառումը պարտավոր էր լինել բարձր մակարդակով թե՛ հսկողության, թե՛ անցկացման տեսանկյունից… 
Բայց… Ինչպես միշտ տիրեց միջին մակարդակ, միջին կազմակերպվածություն ու ամենակարևորը բարձր մակարդակի քաոս, որը հատուկ է Երևանում անցկացվող միջոցառումներին… 
Մարդիկ, որոնց համար այսօր հասարակ աշխատանքային շաբաթ օր էր, ժամերով ստիպված եղան լինել խցանման մեջ` ուշանալով աշխատանքից… 
Ոմանք, ովքեր տեղյակ էին մարաթոնից ու նաև մասնակցում էին, մի անգամ ևս համոզվեցին, որ այստեղ նմանատիպ միջոցառումների մասնակցելը հանցագործությունա… Մարդիկ հրում էին իրար հերթ չտալով, ոնց որ դիմացում նրանց էր սպասում 1 մեշոկ կլորիկ գումար…))) Մարմնով փոքրերին կազմակրպիչները մնացծների ոտքերի տակից էին փրկում` հետագա բարդություններից խուսափելու համար…
Մի խոսքով երևանյան մարաթոնը նմանվեց հայտնի մուլտֆիլմից մի դրվագի, երբ շակալների պատճառով ցլերը սկսում են վազել դեպի Սիմբան` տարածքում ջարդուխուրդ անելով ամեն ինչ… 
Տեսնես մի օր կլինի, որ միջոցառման մասնակից ամբոխը գազազած ցլախմբի չնմանվի, իսկ շակալներն էլ թողեն գնան մեր երկրից…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել