Tert.am-ը գրում է.

Սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ առկա կոնսենսուսը` զուտ թվային պատկերով  տեսնելու հնարավորություն հանրությունը կունենա երկուշաբթի`նախագծի քվեարկության ժամանակ՝ էլեկտրոնային լուսատախտակին:

Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը` արձագանքելով «Ոչ»-ի ճակատի հանրահավաքին արված այն հայտարարությանը, որ սահմանադրական նախագծի շուրջ կոնսենսուս հնարավոր չէ ապահովել  «Հայկ Բաբուխանյանով ու Արտաշես Գեղամյանով», այսինքն` նրանց կուսակցություններով:

«Կոնսենսուսը մեր լսումներին մասնակցած 80-ից ավելի կազմակերպությունների մասնակցության հայտն էր, կոնսենսուսը այն հարյուրավոր առաջարկներ էին, որ ներկայացվել են սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովին, կոնսենսուսը այս լսումներին  շուրջ 5 տասնյակ ելույթներն էին, կոնսենսուսը ԱԺ լիագումար նիստի ընթացքում բուռն, կոնստրուկտիվ, ջերմ մթնոլորտն էր»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Հիշեցնենք, որ երկուշաբթի «Ոչ»-ի ճակատին հարող ուժերը Ազատության հրապարակից շարժվելու են դեպի ԱԺ` ճնշում բանեցնելու համար պատգամավորների վրա: Նաև  երեկ ասվել էր, որ ով կողմ կքվեարկի,  ուրացող է:

Հանրապետական պատգամավորը, ի պատասխան ասաց, որ եթե մարդը «ոչ»-ի ճակատից է, իր գործն է, սակայն պետք չէ այլ տեսակետ ունեցողին որակումներ տալ: 

Հովհաննես Սահակյանը երեկ  լրագրողների հետ զրույցում  նշել էր,  որ անցած քառօրյայում հնչած առաջարկությունների 70-80 տոկոսը հաշվի է առնվել: Սակայն այսօր մեզ հետ զրույցում նա նշեց, որ խոսքը ոչ թե քանակական ցուցանիշների մասին է, այլ բոլոր այն սկզբունքային առաջարկությունների, որոնց շուրջ եղել են սկզբունքային առարկություններ ու առաջարկներ:

Խոսքը  կայուն մեծամասնության, երկրորդ փուլին անցնելու դրույթներին է վերաբերում:
Մասնավորապես. «Երկրորդ փուլ  կանցկացվի` իրավիճակից ելնելով»-ը, կձևակերպվի «Կարող է անցկացվել»:

Այս, ինչպես նաև պատգամավորների թվի ամրագրման և հարցը թողնված է Ընտրական օրենսգրքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել