Արդեն նշաններ կան, որ Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը կարող է վերանալ հենց ռուսների ձեռքով: Ռուս-արեւմտյան հարկասություններն օրեցօր սրվում են Ուկրաինայից մինչեւ Ֆինլանդիա ընկած շփման գծում եւ Սիրիայում: 
Արեւմուտքը եւ արաբական կոալիցիան արդեն ակնհայտորեն պատրաստվում են վերացնել Սիրիայում ռուսների ռազմական ներկայությունը՝ ոչնչացնելով Տարտուսի ռազմածովային եւ Լաթաքիայի ռազմաօդային բազաները: Սա, ըստ ռուսական ռազմական դոկտրինայի, մասնավորապես այն դեպքն է, երբ ռուսները պատերազմի սպառնալիքի պայմաններում, խուսափելու համար իրենց արտասահմանյան զինուժի ոչնչացումից, պետք է անհապաղ վերատեղակայվեն Ռուսաստանում: Տվյալ դեպքում Հարավային Կովկասում (իմա՝ Հայաստանում) գտնվող ռուսական զինուժը պարտադրված է հեռանալ եւ վերատեղակայվել Կովկասյան լեռներից հյուսիս ընկած ռուսական Հարավային ռազմական օկրուգի տարածքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել