«Արժանապատվությունը պաշտպանելու մեջ, Հիմլերի կարծիքով, մտնում էր նաև ինքնասպանությունը, որը ԷսԷս-ականին թույլատրվում էր պաշտոնապես: Որպես օրինակ` Էսէս-ի Օբերշտուրմֆյուրեր Յոհանես Բուխոլդի գործը, ով դատապարտվել էր մահվան իր ենթակային ծեծի ենթարկելու համար: 1943թ հունիսի 22-ին իր անմիջական ղեկավար ԷսԷս-ի հաուպշտուրմֆյուրեր Բլեյլը զեկուցում է.
«Ես հիշեցրի Բուխոլդին ԷսԷս-ի ռեյխսֆյուրեր Հիմլերի հրահանգը և իր խցիկում թողեցի ատրճանակ` լիցքավորված մեկ փամփուշտով, պահպանակից հանած վիճակում, որպեսզի 6 ժամվա ընթացքում նա հնարավորություն ունենա օգտվել իրեն ընձեռնված շնորհից և ինքնուրույն ապաշխարհի իր արարքը: Բուխոլդը գրավոր հաստատեց Ռեյսխֆյուրերի շնորհը` թղթի վրա գրելով. 
«Հաստատում եմ դատավարության արդարացիությունը և կայացված վճիռը: Բուխոլդ, ԷսԷս-ի Օբերշտուրմֆյուրեր»: 
Այս ամենից հետո Հիմլերը հրամայում է. «Դիակը հանձնել հարազատներին հուղարկավրության համար: Բուխոլդը մահվամբ ապաշխարեց իր մեղքը: Հարզատներին ցուցաբերել անհրաժեշտ օգնությունն այնպես, ասես նա ընկել է մարտում»»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել