Ինչպե՞ս պաշտամունքի առարկա դարձած դիզայները գովասանքի արժանացավ աշխարհի ամենակոշտ քննադատների կողմից ու միաժամանակ լուսաբանվեց «The Daily Mail» կայքում իր այս հավաքածուով։

Rick Owens during Paris Fashion week. Another human backpack, courtesy of Rick Owens.

Բարի գալուստ գոթական բարձր նորաձևության ներկայացուցիչ, պոդիումի հնարքների վարպետ Ռիք Օուենի աշխարհ։

Մոռացեք նուրբ շղարշների ու ասեղնագործությունների մասին, որոնք ներկայացվեցին նորաձևության տների կողմից այս շաբաթ Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում։ Օուենը ողջ ուշադրությունն իր վրա գրավեց այն բանից հետո, երբ «մսից ու արյունից աքսեսուարներով» իր մոդելներին պոդիում ուղարկեց, ովքեր բառացիորեն միմյանց կրում էին որպես «մարդ-ուսապարկեր»։

Rick Owens SS16 Rick Owens SS16
This looks so uncomfortable. Picture: Francois Guillot/AFP. WEEEEEEEEEEEEEEEEE! Picture: Francois Guillot/AFP.

Ցուցադրությանը ներկա քննադատները նշել են, որ այն բավականին «զգայական», «հուզող» ու «տպավորիչ» էր։ Այն նաև «տուրք էր կանացի ուժին», որն «արտացոլում է հղիության ֆիզիկական աշխատանքը»։

Ի տարբերություն նորաձևության աշխարհի բարձր գնահատականին, լրատվամիջոցներն այն բավականաչափ անհեթեթ են համարել՝ ցուցադրությունը սարկաստիկ խորագրերով լուսաբանելով։

Օուենի ներկացրած աշխատանքներն արագ դառնում են սեզոնի ամենաքննարկվող հավաքածուներից մեկը, որը նորաձևության ինդուստրիայի ներկայացուցիչների կողմից մեծ գովասանքի է արժանացել։

Օուենը գիտի ինչպես առանձնանալ ու գրավել բոլորի ուշադրությունը. 2013թ․ին նա մկանուտ ու էթնիկ տարբեր ծագում ունեցող պարողների թիմին հանձնարարեց պոդիումում հավաքածուն ներկայացնելիս ոտքով հարվածել գետնին, ճչալ ու գոռալ, իսկ 2015թ․ին պոդիում դուրս եկան սեռական բաց օրգաններով տղամարդ մոդելները։

Rick Owens SS16

Իսկ ինչ վերաբերում է Օուենի ստեղծած հագուստին. նրա ձեռագիրն առանձնանում է վեղարների ապոկալիպտիկ սիլուետների տեսքով։ Չնայած նա այն դիզայներներից չէ, ովքեր թրեդներ կարող են թելադրել սեզոնից սեզոն, սակայն նա անկասկած ազդեցություն է թողնում այլ դիզայնեների վրա։ Նրա ազդեցությունը նկատելի է նաև Քայնե Ուեսթի  դիզայներական աշխատանքնների վրա։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել