Երեկ միտինգ էր: Քիչ մարդ էր եկել: Գուցե եղանակից էր, գուցե մեկ այլ պատճառով: Ասենք, Սահմանադրությունը փոփոխելու դեմ հանդես եկող ուժերի առաջնորդները անգամ, մեծավարի ասած՝ լայեղ չէին արել, իսկ կիրթ արտահայտված՝ չէին բարեհաճել իրենց միտինգին, սվառչիկ Վաղոյի՞ ի՛նչ ցավն էր՝ գնար միտինգի, չէ՞: Բայց դա դեռ՝ հեչ, այսինքն՝ մի կողմ: 
Անձամբ ես չեմ կարծում, որ հենց Սահմանադրությունը փոփոխվի, «շակալաթի մեջ» ենք ընկնելու, չեմ կարծում, որ եթե փոփոխվի, գետերով կաթ է հոսելու, իսկ ափերն էլ անուշապուրից (չխառնվեք՝ կիսելն է) են լինելու: Ու չեմ կարծում, որ հենց Սահմանադրությունը փոփոխվի, Հայաստանը կործանվելու է, Երկիր մոլորակն առանցքից ընկնելու է, իսկ խմելու ջուրն էլ Մարսի վրա գտնվող Գառնի խառնարանից (չշփոթել սառնարանի հետ) ենք ներմուծելու: Չէ՛:
Իմ էս կարճ կյանքի ընթացքում, 1977 թվինը չհաշված, երկու անգամ «սահմանադրական փոփոխություններ» են եղել: Մի անգամ (1995-ին), Գագիկ Ջհանգիրյանի թեթևակի մասնակցությամբ ու կեղծիքներով ընդունվել է Սահմանադրություն, մի տաս տարի հետո էլ (2005-ին), համարյա առանց ընտրողների մասնակցության, միահամուռ ու գրեթե միաձայն՝ բարեփոխվել է: Եվ ի՞նչ, իմ կարճ կյանքի ընթացքում, դրանից իմ եկամուտը չի երկարել, ոչ էլ Արաքսը հունը փոխել է: Մենակ գանգուրներս են լքել գանգամաշկս, բայց դա էլ Մայր օրենքի հետ ոչ մի կերպ կապ չունի: 
Բայց, դա էլ՝ հեչ, այսինքն՝ մի կողմ յեշչյո ռազ:
Երեկվա միտինգում մի երիտասարդ, բավականին ներշնչված ու համոզիչ, հայտարարեց, թե ահա այսստեղից, Երևանի Ազատության հրապարակից ՄԵԿՆԱՐԿՈՒՄ է փոփոխությունների դեմ իրենց արշավը...
Դե՝ մեկնարկում՝ մեկնարկում է: Բայց ախր, «Ոչ»-ի ճակատը ձեր ցավը տանի, բա մի շաբաթ առաջ, Գյումրու Թատերական հրապարակում ի՞նչն էիք խոդի տալիս, այսինքն՝ անցած շաբաթ ուրիշ բանի մեկնա՞րկն էր: 
Չէ, մի հատ հասկանանք, էլի: Նույն արշավը քանի՞ անգամ կարող է մեկնարկել: Դա էլ հո ուստա Սաքոյի «զրովե՞ցը» չի, որ ինչքան խոդի են տալիս, խոդի են տալիս, վերջում մեկ է, պիտի «պերեմիչկա» անեն, որ շարժիչն աշխատի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել