Tert.am-ը գրում է.

Մոսկվայի քաղաքային դատարանը 17 տարվա ազատազրկման է դատապարտել Տաջիկստանի 22-ամյա քաղաքացի Սուհրոբջոն Յակուբովին, ով սպանել է մոսկվայաբնակ տարեց զույգի։

Ինչպես նշում է ntv.ru-ն, ողբերգությունը տեղի է ունեցել 1 տարի առաջ. երիտասարդը թեժ վիճաբանության ժամանակ դանակահարել է իր 17-ամյա ընկերուհու ծնողներին, ովքեր դեմ էին իրենց դստեր և տաջիկ երիտասարդի միությանը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Յակուբովը դանակի 7 հարված է հասցրել աղջկա հորը, ևս 23-ը` մորը:

Ապշեցուցիչ է այն հանգամանքը, որ այս ողբերգությունից հետո աղջիկն իր ծնողներին սպանողին ատելու փոխարեն ամուսնացել է նրա հետ, գրում է աղբյուրը։ Իսկ դատավճռի հրապարակումից հետո նա խոստացել է սպասել սիրեցյալին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել