Tert.am-ը գրում է.

Ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal պարբերականը հանդես է եկել պնդմամբ, որ
Ռուսաստանը Սիրիայի տարածքում ռմբակոծում է այն հատվածները, որտեղ ամենևին էլ չկան «Իսլամական պետության» ներկայացուցիչները։

Ինչպես նշում է korrespondent.net-ը, աղբյուրը մանրամասնում է, որ ռուսական կողմը ավիահարվածներ է հասցրել սիրիացի ընդդիմադիրների հոսպիտալի ուղղությամբ:

Ավելի վաղ` հոկտեմբերի 2-ին, ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է, որ իրենք հարվածներ են հասցրել գրոհայինների «ստորգետնյա շտաբ-բնակարանին և Էլ- Լաթամն քաղաքում գտնվող բունկերներին»։

Սակայն տեղի ակտիվիստներն ու քաղաքի բնակիչենրը հակադարձում են ռուսական կողմին` ասելով, որ ռուսները ռմբակոծել են ընդդիմադիրների հոսպիտալը:

The Wall Street Journal-ը հավելում է, որ սկզբում ռուսական օդուժը գրոհել է ԻՊ-ի որոշ հենակետեր, սակայն դրանից հետո անցել է այն տարածքների գրոհին, որտեղ իսլամիստները բացակայում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել