Tert.am–ը գրում է.

ՖԻՖԱ-ն հրապարակել է Ոսկե գնդակ-2015-ի հավակնորդների ցուցակը: Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են 59 ֆուտբոլիստներ 25 երկրից։

Ամենամեծ թիվը կազմում են արգենտինացիները՝ Լիոնել Մեսսին, Սերխիո Ագուերոն, Խավյեր Մասկերանոն, Կարլոս Տեւեսը, Նիկոլաս Օտամենդին եւ Խավյեր Պաստորեն։

Հնգական ներկայացուցիչ ունի Իսպանիան (Դիեգո Կոստա, Դավիդ Դե Խեա, Անդրեաս Ինյեստա, Ալվարո Մորատա, Սերխիո Ռամոս) եւ Չիլին (Կլաուդիո Բրավո, Ալեքսիս Սանչես, Գարի Մեդել, Էդուարդո Վարգաս, Արտուրո Վիդալ)։

59 հավակնորդներից կընտրվեն 23-ը։ Լավագույն ֆուտբոլիստը կընտրվի վերջնական եռյակից՝ լրագրողների, հավաքականների ավագների եւ մարզիչների կողմից։ Հաղթողի անունը պարզ կլինի 2016 թվականի հունվարի 11-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել