Tert.am–ը գրում է.

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Կադաֆիի սպանությունը կարելի է համարել համաշխարհային առաջնորդների կտրվածքով ամենասոսկալիներից մեկը։ Սակայն պարզվում է, որ նախքան ընդդիմադիրների վայրագ հարձակումն ու հաշվեհարդարը` Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը գաղտնի նախազգուշացրել է Կադաֆիին նրան սպասվող վտանգի մասին։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, հայտնի է, որ լիբիացի բռնապետին ուղղված գաղտնի հաղորդագրության մեջ ասվում է հետևյալը. «Այս արյունահեղությունը խաղաղ ճանապարհով չի ավարտվելու։ Եթե ունես ապահով վայր, ուրեմն գնա՛ այնտեղ ու մի՛ վերադարձիր»։ Աղբյուրը մանրամասնում է, որ հաղորդագրությունն ուղարկվել է 2011թ. փետրվարի 25-ին` Կադաֆիի մահից ամիսներ առաջ։

Հիշեցնենք, որ Կադաֆին դաժանաբար սպանվել է 2011թ. հոկտեմբերի 20-ին` ընդդիմադիրներին գերի ընկնելուց հետո: Զինված ամբոխը շրջապատել է ավիահարվածից վնասվածքներ ստացած բռնապետին ու սկսել ստորացնել, տանջամահ անել նրան։ Հետագայում սարսափելի կադրերը հայտնվել են համացանցում` շոկի մատնելով միլիոնավոր մարդկանց։

Here the pair are pictured embracing after a meeting in Sirte, Libya, in 2007

Gaddafi was captured by rebels (pictured) after they found him hiding in Sirte. He was killed hours later

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել