Inchuzem.am-ը գրում է.

Ասեք ,թե որ երկրաչափական պատկերն եք նախընտրում, ասենք , թե ով եք Դուք
Ուշադիր նայեք տվյալ պատկերներին, և ընտրեք այն պատկերը, որը Ձեզ առավել է դուր գալիս :

Քառակուսի 

Քառակուսին նախընտրող մարդիկ հիմնականում համբերատար են ,նպատկակասլագ և աննկարագրելի հանդուրժող : Նոր գործ սկսել, և ձեռքը թափ տալ ու ասել, որ ոչինչ չի ստացվելու, այս տեսակների համար չէ: Նրանք քայլ առ քայլ գնալու են դեպի իրենց առջև դրված նպատակը , մինչև որ հասնեն դրան: Շնորհիվ այդ բնավորության գծի նրանցից դուրս են գալիս լավ գիտակներ: «Ակն ընդ ական» ասույթը կարծես հենց այս տեսակ մարդկանց համար է: Նրանք դեմ են ամեն տեսակ հորինվածքներին և նորամուծություններին: Նրանց տեսակետից կյանքը հաջողված է այն ժամանակ, երբ ամեն ինչ գնում է իրենց ծրագրած պլանով : Կայունության այս սիրահարները փորձում են հաստատակամ մնալ մեկ անգամ իրենց իսկ կողմից ընդունված կանոններին : Նրանք սիրում են հավատարիմ մնալ իրենց համար ընդունելի այդ բոլոր կարծրատիպերին ու սխեմաներին և չեն սիրում ամեն տեսակ նորամուծություննեը:
Ուղղանկյուն 
Ուղղանկյուն երկրաչափական պատկերը նախընտրող մարդիկ համարվում են փոփոխական և անկայուն: Հիմնականում ընտրում են այն մարդիկ որոնք այդ պահին այնքան էլ գոհ չեն իրենք իրենցից և ցանկանում են ինչ-որ բան փոխել իրենց կյանքում: Նրանց կարգախոսն է « Ես բացակայում եմ այնտեղից ,որտեղ ամեն ինչ կա երջանկության համար, և ես պետք է անհապաղ գործեմ»: Հիմնական հատկանիշներն են ՝ հետաքրքրասիրությունը, համարձակությունը և սերը նորի հանդեպ : Նրանք ամբողջ սրտով փոփոխություններ են ցանկանում և սպունգի պես քաշում են բոլոր նոր գիտելիքները : Նրանք հենց իրենց անելիքը որոշում են, սկսում են անհապաղ գործել:
Եռանկյուն
Տարվա բոլոր եղանակներին այս մարդիկ միշտ կրում են առաջնորդի դիմակը: Սրանք գործունյա և պատվախնդիր մարդիկ են : Նրանք հաշվենկատ են, ամբիցիոզ. ոչ միայն գիտեն ,թե ինչ են ,ուզում այլ նաև գիտեն, թե ինչ միջոցներով կարող են հասնել իրենց ուզածին: Աշխատավայրում կարող են շատ հաջող համոզել իրենց ղեկավարությանը, որ իրենք անփոխարինելի աշխատողներ են : Հիմնականում այս տեսակի մարդիկ միշտ երկու տեսակետ են ունենում՝ առաջինը` ոչ այնքան ճիշտ ,իսկ երկրորդը` իրենց անձնական : Նրանք ուժեղ անհատականություններ են և վտանգավոր մրցակիցներ ,երբեմն կարող է թվալ, որ մրցակցպւթյան հատկանիշը ի ծնե է:
Շրջան
Այս պատկերը նախընտրողները գթասիրտ և կարեկից մարդիկ են : Այս տեսակները շատ հեշտությամբ կարող են իրենց պատկերացնել մեկ ուրիշի տեղը՝ հավասար կիսելով այդ մարդու բոլոր ապրումներն ու վիշտը : Բարի են և հոգատար ,իրենց կարող են երջանիկ համարել միայն այն դեպքում, երբ իրենց հարազատների և ընկերների մոտ նույնպես ամեն ինչ կարգին է: Նախընտրում են կոնֆլիկտներ չունենալ իրենց շրջապատի հետ՝ հարթեցնելով բոլոր անախորժությունները : Երբեմն նրանց համար ավելի կարևոր է հանգստությունը, քան իրենց իսկ սեփական ճշմարտացիությունը, :
Զիգզագ
Երկրաչափական այս պատկերը նախընտրող մարդիկ համարվում են առանձնահատուկ, ստեղծագործող, կրեատիվ անհատականություններ են : Նրանց համար չկան կարծրատիպեր և կանոններ : Նրանք ամեն ինչ անում են այնպես ,ինչպես իրենք են ցանկանում ՝ կայացնելով ոչ ստանդարտ որոշումներ: Այս տեսակի մարդիկ շատ հաճախ լինում են հմայիչ և խարիզմատիկ: Նրանք հեշտությամբ հունից կարող են դուրս գալ , իսկ նրանց տրամադրությունը կարող է տարադրամի կուրսից ավելի արագ փոփոխվել:Հիասքանչ հռետորներ են , ովքեր իրենց մտքում ծագած առաջին իսկ գաղափարով պատարաստ են կիսվել բոլոր ցանկացողների և նույնիսկ չցանկացողների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել