Արևմտյան մեդիադաշտը գրեթե չանդրադարձավ էսօր կայացած նորմանդական քառյակի առաջնորդների հանդիպմանն ու պայմանավորվածություններին: Դոնբասի, Ղրիմի ու Ուկրաինայի վրա խորապես թքած ունենալու՝ Արևմուտքի միտումը, որն ընդգծվեց Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի նստաշրջանում, ավելի խորացավ ու դեռ կշարունակվի... Ռուսներն էլ արդեն առանձնապես ոգևորված չեն Ուկրաինայով, նախկին էյֆորիան չկա, ու Դոնբասն էլ կարծես կամաց-կամաց սառեցված հակամարտության տեսք ա ընդունում... Մենակ Լատվիայի նախագահը, էն էլ՝ հակառուսականության ծիրում, խոստովանեց՝ վախենամ, որ սիրիական թեմայի պատճառով աշխարհը կմոռանա Ուկրաինան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել