ՄԻԱԿ քարտուղար

Երբ քաղաքական ուժերը սկսում են անկեղծորեն զարմանալ միմյանց գործողություններից, քաղաքականությունը նահանջում է և իր տեղը զիջում է փիլիսոփայությանը: 
Իրականում ոչ մի արտառոց բան չկա նրանում, որ ընդդիմությունը կարող է ինչ-որ հարցերում համաձայնել իշխանության դիրքորոշման հետ: Անշուշտ, հակառակ մոտեցումը նույնպես կյանքի իրավունք ունի: Հնարավոր է, որ շատերը հակադարձեն` նշելով. «այդ դեպքում ուր մնացին խաղի կանոնները կամ քաղաքական ուժերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունները»: Ամեն ինչ ճիշտ է, սակայն չպետք է բացառել, որ քաղաքական հակառակ բևեռում միշտ կարող են ներկայացվել փաստարկներ, որոնց մերժումը կարող է ավելի լուրջ խնդիրներ հարուցել այդ ուժերի համար: Հետևաբար «Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունը զորեղ է» հայտնի կարգախոսը քաղաքականության մեջ նույնքան կենսունակ է, որքան և բարոյագիտության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել