Երեկ ԵԽԽՎ լիագումար նիստում՝ ազատ դեբատների ժամանակ, ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանն, իր ելույթում անդրադառնալով Հայաստանում ընթացող սահմանադրական փոփոխություններին, անխնա քննադատության ենթարկեց ՀՀ իշխանություններին, ովքեր, ըստ Զուրաբյանի, օգտագործելով սահմանադրական փոփոխությունները, ուզում են վերարտադրվել։

Ըստ Aysor.am-ի աղբյուրների՝ Լևոն Զուրաբյանի ելույթից հետո ադրբեջանական պատվիրակությունը ծափահարություններ ուղղեց նրան: Ինչպես տեսնում ենք, ադրբեջանական պատվիրակությանը դուր եկավ Զուրաբյանի ելույթը:

Այստեղ հարց է առաջանում, հարգելի ընկերներ, այդ ի՞նչ պետք է ասի հայը, որ իրեն ծափահարի ադրբեջանցին... Այդ ամենը թողնում եմ ձեր դատին:

Փաստը մնում է փաստ, որ Զուրաբյանը կրկին խայտառակ եղավ՝ ուղղակի այս անգամ ներքաշելով այդ ամենի մեջ մեզ բոլորիս: Անկեղծ ասած, ես ամաչում եմ, որ Զուրաբյանի պես մեկը ներկայացնում է իմ երկիրը: Հարցն այստեղ ներքաղաքական դաշտը չէ: Միջազգային հարթակում մենք պետք է դառնանք մեկ ուժ, այլ ոչ թե ինչպես արեց Զուրաբյանը՝ քաղաքական ամբիցիաների իմաստով չբավարարվածի պես աջ ու ձախ խայտառակ լինենք:

Հ.Գ. Մի լավ խոսք եկավ մտքիս՝ եթե տանը փալաս ես, դրսերում Դոն Ժուան մի՛ խաղա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել