Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման համար իր ազդեցությունն ունի նաև կրթության ոլորտը:

Գլոբալ մրցունակության ինդեքսում կրթության ոլորտը ներկայացված է 4 ենթաինդեքսով. «Առողջապահություն և տարրական կրթություն» բաժնում՝ տարրական կրթություն, «Բարձրագույն կրթություն և վերապատրաստումներ» բաժնում՝ կրթության քանակական ցուցանիշ, որակ և վերապատրաստու աշխատատեղերում: Նշված բոլոր ենթաինդեքսներով նախորդ տարվա համեմատ գրանցվել է առաջընթաց, համապատասխանաբար՝ 1, 3, 4 և 9 կետերով:

Տարրական կրթության որակի ենթաինդեքսը աճել է 7 ռանգային կետով:
Կրթության քանակական ցուցանիշներում հաշվի են առնվում միջնակարգ դպրոցի և բարձրագույն ուսումնական հաստատությունների համախառն ընդգրկվածության ցուցանիշները: Այս ցուցանիշներով Հայաստանը զբաղեցնում է համապատասխանաբար 49-րդ և 59-րդ տեղերը, ինչը կրթության ոլորտի լավագույն ցուցանիշներից է:

Բարձրագույն կրթության որակի գնահատականով մենք առաջ ենք գնացել 2 դիրքով, իսկ Մաթեմատիկայի և բնագիտական կրթության որակի աճով՝ 22 (!) դիրքով:

Վերջին՝ «Վերապատրաստումը աշխատատեղերում» ենթաինդեքսն արտացոլում է վերապատրաստման հնարավորությունները և կազմակերպությունների՝ անձնակազմի վերապատրաստման մակարդակը: Երկու ցուցանիշներով էլ գրանցվել է առաջընթաց՝ 16 և 2 կետերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել