Tert.am–ը գրում է.

Ճահճամոշը կամ ճահճամորին վարդազգիների ընտանիքին պատկանող համեղ հատապտուղ է: Դրանք հիմնականում աճում են արկտիկական կամ բարձր լեռնային շրջաններում, ինչպես նաև սկանդինավյան, ռուսական, կանադական անտառներում: Այս հատապտուղը նաև արտահանվում է աշխարհի բազմաթիվ երկրներ:


Ինչպես ներկայացնում է Top healthy life-ը` այս միրգը հարուստ է բուժական հատկություններով: Այն պաշտպանում է սիրտ-անոթային համակարգը, մաքրում է օրգանիզմը թունավոր նյութերից, ամրապնդում իմունային համակարգը, կանխում քաղցկեղի որոշ տեսակների առաջացումը, դանդաղեցնում ծերացումը, կանխում շաքարախտը, բարելավում մարսողությունը:
Ճահճամորու օգտակար հատկանիշները`


Իմունային համակարգ:   C և A վիտամինների բարձր պարունակության շնորհիվ ճահճամորին ամրապնդում է իմունային համակարգը` կանխելով օրգանիզմի ծերացումը:


Սիրտի առողջությունը: Ճահճամորին պարունակում է օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներ: 

 

Ճահճամորու մեջ լավ խոլեստերինի առկայությունն օգնում է պայքարել վատ խոլեստերինի դեմ:


Հակաօքսիդանտ գործունեությունը: Այս հատապտուղը նաև որոշ հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք նվազեցնում են քաղցկեղի առաջացման վտանգը, դանդաղեցնում ծերացման գործընթացը, կնճիռների առաջացումը:


Մաքրում են օրգանիզմը թունավոր նյութերից: Դրանք խթանում են նաև միզարտադրությունը` օգնելով  օրգանիզմից հեռացնել թունավոր արտանետումները:


Մարսողություն: Այս միրգը հարուստ է մանրաթելերով, որոնք նպաստում են մարսողության գործընթացին` նվազեցնելով փորկապության, փքվածության, խոցերի առաջացման վտանգը:


Ոսկորների առողջություն:  Ճահճամորին պարունակում  է մագնեզիում, որը ոսկորների առողջության և ակտիվ կյանքի ապահովման համար հիմնական տարրն է:


Ճահճամորին ունի բազում օգտակար հատկություններ, սակայն օգտագործելուց առաջ պետք է ստուգել հնարավոր ալերգիկ ազդեցությունը յուրաքանչյուր օրգանիզմի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել