Картинки по запросу սիրիաՈրքան հասկանում եմ՝ Սիրիայում արդեն պայքարը գնում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Իսրայելի միջև ազդեցության գոտիների բաժանելու համար: Ռուսաստանը գնդակոծում է արևմտյան հատվածը` Լաթակիան իսլամիստներից մաքրելու և Դամասկոսի հետ կապն ապահովելու համար: Իսրայելը հարավ-արևմուտքում իր ազդեցության տակ է վերցնում դրուզներին: Թուրքիան կարծես թե խնդիրներ ունի` արևմուտքում ալավիներն են սահմանակից, որոնք երբեք թուրքերի ազդեցությանը չեն համաձայնվի, կենտրոնում և արևմուտքում քրդերն են, որոնք թուրքերի հետ կարող են համագործակցել միայն Իրաքի Քրդստանի ճնշմամբ, որոնք Թուրքիայի հետ լավ հարաբերությունների մեջ են, սակայն ազդեցության գոտի երբեք չեն համաձայնվի լինել: Փաստորեն, ամերիկացիները Թուրքիայի կողմից իրենց են «խոսելու» քրդերի հետ: Իրանն Իրաքի շիաների միջոցով է իր ազդեցությունը տարածելու: Դա է կարծես զարգացումների տրամաբանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել