էնքան ծիծաղելի է հետևել Սերժի ելույթին հետևած իրարանցմանը։ Մի կողմից Բագրատյանը, ով եթե չե սխալվում, ժամանակին հայտարարել էր, որ մենակ ջերմուկ ծախելով Հայաստանը կսարքի նոր Շվեյցարիա, իսկ հետո բարեհաջող տնտեսության հերն էր անիծել, ինչ որ բաց նամակներա գրում որտեղ քննադատումա տննտեսական կուրսը... ախպեր, քել դու գնա ջերմուկդ խմի էլի, գանգուր շվեցարաշեն ջան։
Մյուս կողմից Քոչարյանականներն են ինչ որ ելույթներ ունենում, որ տեսեք-տեսեք, իրա ժամանակ ինչ լավ էր։ Հարգելիներս, Լևոնից հետո, երբ ոչ մի բան չէինք արտադրում, մի տուփ լուցկի էլ արտադրենք արդեն 100 տոկոս աճ էր։ Հետո, բոլոր էն ամենաատելի երևույթները ու մարդիկ, որոնք էսօր խանգարում են հասարակ ժողովրդին հանգիստ ապրել սկիզբ են առել հանց Քոչի օրոք, սկսած օլիգարխների մենաշնորհներից, վերջացրած հասարակության բևեռացումով։ Հա ու մեկ էլ, Քոչի ժամանակ դեռ համաշխարհային ճգնաժամ չկար դեռ...
Երբեք չէի մտածի, որ կպաշտպանեմ իշխանություններին կամ նախագահին, բայց այստեղ են ասել «իսկ ովքեր ե՞ն դատավորները»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել