1359798820_1Pastinfo.am-ը գրում է.

Աբովյանի ծննդատանն օրեր առաջ մահացած ծնված առողջ երեխայի դեպքով նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու համար երեխայի մահվան իրական հանգամանքները: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեից։
 
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 28-ամյա կինը հղիության ընթացքում հաշվառված է եղել Աբովյանի ծննդատանը և վերջին՝ 1 ամիս առաջ կատարված սոնոգրաֆիայի արդյունքում պարզվել է, որ պտուղը մոր արգանդում պտտվելով գտնվել է հետույքային առաջադիմության վիճակում, սակայն պտղի զարգացումը նորմալ է եղել: Բժիշկը որոշում է կայացրել ծնունդն ընդունել կեսարյան հատումով:
 
Սակայն բժիշկը դանդաղել է, ինչի հետևանքով սեպտեմբերի 25-ին կնոջ մոտ սկսվել են երկունքի ցավեր, իսկ ուշ երեկոյան նրա  մոտ բնական ծննդաբերություն է սկսվել, ինչի հետևանքով չի կատարվել կեսարյան հատումը, և առողջ երեխան ծնվել է մահացած:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել