Երեկ լրատվական դաշտում շրջանառվում էին լուրեր, թե «Տաշիր» ընկերությունների խումբը պաշտոնապես ձեռք է բերել ՀԷՑ-ը:

Այս թեմայի վերաբերյալ այսօր՝ գործադիր մարմնի նիստին, խոսեց ՀՀ վարչապետը: Նա առանձնացրեց կառավարման նոր մոդելի ներդրման անհրաժեշտությունը. 
«Հաշվի առնելով ՏԱՇԻՐ խմբի երկարամյա փորձն էներգետիկ ծառայությունների մատուցման և էներգոհամակարգերի կառավարման ոլորտում, մասնավորապես այն փաստը, որ ՏԱՇԻՐ խմբի կազմում գործող Կասկադ-Էներգո ընկերությունը հանդիսանում է լավագույններից մեկը Ռուսաստանի Դաշնությունում, որոշում կայացվեց ՀԷՑ-ի կառավարումը վստահել հենց իրենց: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն իսկ համաձայնություն է տվել այդ գործարքին:

ՏԱՇԻՐ խումբը պարտավորվել է 5 տարիների ընթացքում ընկերությունում ներդնել միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարում և իջեցնել տեխնոլոգիական և առևտրային կորուստները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել